Մաքրում և աղբի հեռացում
2025թ․ Լոս Անջելեսի հրդեհներ

Անտառային հրդեհներից հետո մաքրումը և աղբի հեռացումը 2 փուլից բաղկացած գործընթաց է: Դա կարող է արվել լրիվ անվճար։

Փուլ 1 Վտանգավոր թափոնների մաքրում
Փուլ 2 Աղբի հեռացում

Երբ երկու փուլերն ավարտվեն, Ձեր անշարժ գույքը պատրաստ կլինի վերակառուցման։


Փուլ 1

Վտանգավոր թափոնների մաքրում

Փուլ 1-ում ԱՄՆ-ի EPA-ն մաքրել է ամենօրյա ապրանքները, որոնք գտնվում էին Ձեր տանը և կարող էին վտանգ ներկայացնել:

Այդ թվում՝

  • Մարտկոցներ
  • Մաքրող միջոցներ և լուծիչներ
  • Պարարտանյութեր և թունաքիմիկատներ
  • Ներկեր և յուղեր
  • Պրոպանի բալոններ և ճնշման տակ գտնվող այլ ապրանքներ

Փուլ 1-ի մաքրումներն այժմ ավարտված են: Այն ավտոմատ կերպով տրամադրվում էր բոլոր բնակելի շինությունների համար։

Այս մաքրումների համար որևէ վճարների կարիք չկա։

Մաքրման կարգավիճակների բացատրություն

EPA-ի կողմից Ձեր անշարժ գույքի գնահատականից հետո, վերջինիս տրվել է կարգավիճակ:

Համապատասխան կարգավիճակի մասին ցուցանակը փակցվել է Ձեր անշարժ գույքի տարածքում։

Դուք կարող եք նաև ստուգել այս EPA քարտեզը Ձեր անշարժ գույքի մաքրման կարգավիճակը ստուգելու համար:

Փուլ 1-ը ավարտված է

Այս կարգավիճակը նշանակում է, որ EPA-ն ավարտել է մաքրման աշխատանքները:

Բայց հնարավոր է, որ Ձեր անշարժ գույքը դեռ լիարժեք անվտանգ չլինել։ Այնտեղ կարող են դեռ լինել՝

  • Վտանգավոր թափոններ, որոնք թաղված են
  • Առողջության համար վտանգավոր նյութեր, ինչպիսիք են մոխիրը և ասբեստը
ԿԱՄ

Հետաձգված է մինչև Փուլ 2-ը

Այս կարգավիճակը նշանակում է, որ EPA-ն չի կարող անվտանգ մաքրել Ձեր անշարժ գույքը, քանի դեռ աղբը չի հեռացվել:

Այն կմաքրվի Փուլ 2-ում:


Փուլ 2

Աղբի հեռացում

Փուլ 2-ում անվճար աղբահանության համար գրանցվելու դեպքում՝ ԱՄՆ-ի Ինժեներների բանակային կորպուսը (U.S. Army Corps of Engineers, USACE) հեռացնում է կառուցվածքային բեկորները:

Այդ թվում՝

  • Վնասված հիմքեր
  • Ոչնչացված փոխադրամիջոցներ
  • Վտանգ ներկայացնող ծառեր
  • Վտանգավոր նյութերով աղտոտված հող
  • Ասբեստ
  • Մոխիր

Կարդացեք , թե ինչ է սպասվում Փուլ 2-ում:

Տեսեք այս աշխատանքի առաջընթացը USACE-ի աղբի հեռացման քարտեզում:

Որտեղ է տեղափոխվում աղբը

Աշխատողներն աղբը կհեռացնեն այնպես, որ պաշտպանեն բնակչության առողջությունն ու շրջակա միջավայրը:

Իմացեք ավելին՝ CalEPA-ի Անտառային հրդեհի բեկորները աղբավայրերում կայքում:

Անվճար հեռացման վերջնաժամկետը ապրիլի 15-ն էր։

Աղբի հեռացման տարբերակի ընտրության վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 15-ն էր։ Տարբերակները հետևյալն էին․

Գրանցվել հեռացման անվճար ծառայության համար ԿԱՄ Հրաժարվել և ինքնուրույն կազմակերպել և վճարել աղբի հեռացման համար

Եթե Դուք գրանցվել եք

Այս ծառայության համար հավելյալ ծախսեր չկան: Եթե Դուք ունեք ապահովագրություն, հաշիվ-ապրանքագիրը կուղարկվի Ձեր ապահովագրողին:

Աղբի անվճար հեռացման ժամանակ USACE-ը կհեռացնի վտանգ ներկայացնող ծառերը: Բայց Դուք կարող եք խնդրել նրանց չհանել որոշակի ծառեր:

Եթե Դուք հրաժարվել եք

Դուք ստիպված կլինեք ինքնուրույն կազմակերպել և վճարել բեկորների հեռացման համար։

Դուք պետք է․

  • Վարձել լիցենզավորված, մասնագիտացված կապալառու
  • Ստանալ հաստատում և թույլտվություն Լոս Անջելես վարչաշրջանի կողմից
  • Վարձել հավաստագրված խորհրդատու՝ ստուգելու Ձեր անշարժ գույքի տարածքում ասբեստի առկայությունը
  • Համոզվել, որ Ձեր կապալառուն հետևում է բեկորների անվտանգ հեռացման կառավարության բոլոր կանոններին

Իմացեք ավելին հրաժարման գործընթացի և հետագա քայլերի մասին։

Եթե բաց եք թողել վերջնաժամկետը

Եթե բաց եք թողել համաձայնվելու կամ հրաժարվելու վերջնաժամկետը, Լոս Անջելեսի շրջանը միևնույն է կհեռացնի աղբը Ձեր գույքի տարածքում: Բայց Դուք պետք է վճարեք հեռացման ամբողջական ծախսերը:

Եթե փոխարենը ցանկանում եք ինքնուրույն կազմակերպել աղբի հեռացումը, կարող եք փորձել վերջնաժամկետից հետո ներկայացնել հրաժարման ձևաթուղթը Լոս Անջելեսի շրջանին: Սակայն վերջնաժամկետից հետո նրանք գուցե չընդունեն հրաժարման ձևաթղթերը։

Եթե հարցեր ունեք այն մասին, թե ինչ է տեղի ունենում, եթե վերջնաժամկետը բաց եք թողել, զանգահարեք Լոս Անջելեսի շրջանի համայնքային ծառայության աղբահանության թեժ գիծ՝ 844-347-3332 (TTY՝ 711):


Եթե օգնության կարիք ունեք

Հարցեր Փուլ 1-ի մաքրման վերաբերյալ

Զանգահարեք Շրջակա միջավայրի պահպանության գործակալությանը (Environmental Protection Agency, EPA)833-798-7372 հեռախոսահամարով (TTY՝ 711)

Հարցեր Փուլ 2-ի՝ բեկորների հեռացման վերաբերյալ

  • Զանգահարեք Լոս Անջելես վաչաշրջանի Հանրային աշխատանքների աղբի հեռացման թեժ գիծ՝ 844-347-3332 հեռախոսահամարով (TTY: 711)
  • Էլ. նամակ ուղարկեք՝ [email protected] հասցեին կամ [email protected] հասցեին

Լրացուցիչ տեղեկություններ մաքրման և աղբի հեռացման վերաբերյալ

Լոս Անջելես վարչաշրջանի վերականգնում